Աննա Սեմենովիչը բենզալցակայանի աստղ է դարձել
Երգչուհի Աննա Սեմենովիչը անսովոր պաշտոն է զբաղեցրել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Վերջինս մասնակցել է «Ռուսական ռադիո»-ի կազմակերպած ակցիային, որտեղ հաղթող է ճանաչվել և ոչ միայն մեքենան լիցքավորել է անվճար բենզինով, այլ նաև՝ որպես բոնուս ինքն է լիցքավորել մի քանի մեքենա:
Սակայն, նշվում է, որ երգչուհին մի փոքր անփութորեն է վարվել բենզինի հետ և լցրել իր վրա:
Անցորդների համար երգչուհուն նման կերպարում տեսնելն իհարկե անսովոր է եղել, սակայն հաճելի: