Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց
լեռնանցքը դժվարանցանելի է:
Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Սպիտակի, Սիսիանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի, Ապարանի և Վարդենիսի
տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ
կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: