Երկրպագուներն անհանգստացած են Ամանդա Բայնսի հոգեկան առողջության համար (լուսանկարներ)
«Սերը կղզում» և «Նա տղամարդ է» կատակերգություններից հայտնի դարձած դերասանուհի Ամանդա Բայնսի համար դժվար ժամանակներ են: 30-ամյա Ամանդային արդեն դժվար է ճանաչել, իսկ դատելով վերջերս հարապարակված դերասանուհու լուսանկարից՝ սկսում ես ցավել դերասանուհու վիճակի համար: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դերասանուհին տառապում է երկբևեռ փսիխոզով և մի շարք այլ հոգեկան խանգարումներով, կախվածություն ունի դեղերից, թմրանյութերից և ալկոհոլից:
Նշվում է, որ դերասանուհին պարբերաբար վերականգնողական բուժօգնություն է ստացել հոգեբուժական կլինիկայում, վերադարձել է և նույնիսկ սկսել է մոդելավորում ուսումնասիրել:
Այնուամենայնիվ բուժումը չի դադարել, լրագրողները հաճախակի էին նկարահանում աղջկան իր հոգեբույժի ուղեկցությամբ:
Վերջերս համացանցում է հայտնվել մի լուսանկար, որում Ամանդա Բայնսն իրեն նման չէ : Դերասանուհին փոխել է մազերի գույնը և գիրացել: Երկրպագուները նշել են, որ Ամանդան այժմ իր տարիքից անհամեմատ մեծ է երևում:
Երկրպագուները լրջորեն անհանգստանում են դերասանուհու հոգեկան առողջությամբ և հուսով են, որ Ամանդան դեռ կվերադառնա և կուրախացնի իրենց նոր ծրագրերով: