Իրինա Շեյքի մատին ամուսնական մատանի է հայտնվել (լուսանկար)
Իրինա Շեյքն արդեն ամուսնական մատանիով է շրջում Լոս Անջելեսի փողոցներով: Լրագրողներին հաջողվել է լուսանկարել մոդելին` նոր կարգավիճակը հաստատող տեսքով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
30-ամյա գեղեցկուհին դուրս է եկել սպա-սրահից և ձեռքով ողջունել դրսում իրեն սպասող լրագրողներին: Վերջիններս էլ նկատել են Շեյքի ձախ ձեռքի մատնեմատին առկա մատանին` հսկայական զմրուխտով` շրջապատված ադամանդներով: Սա հավանաբար Բրեդլի Կուպերի նվերն է սուպերմոդելին, ով երեխայի է սպասում:
Լուսանկարում Իրինա սև ազատ զգեստով է, որը թաքցնում է ապագա մայրիկի հետզհետե կլորացող փորը: