Քիմ Քարդաշյանի դուստրը ներկա է գտնվել մոր հերթական էրոտիկ ֆոտոշարքի նկարահանումներին (լուսանկարներ և տեսանյութ 16+)
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երեքամյա աղջիկը` Նորթը, վարժվել է ուշադրության կենտրոնում և տեսախցիկների առաջ գտնվելուն: Փոքրիկը ամեն քայլափոխի հետևում է մորը: Եվ պարզվում է, որ Նորթը վերջերս ներկա է գտնվել մոր ամենաթարմ էրոտիկ ֆոտոշարքի նկարահնումներին, որոն արվել է «Love» ամսագրի համար այս աշնանը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Քիմը, մի քանի ամսվա լռությունից հետո վերադառնալով սոցիալական ցանցեր, իր պաշտոնական կայքում մի քանի նկարներ է հրապարակել, որոնք արվել են ամսագրի համար պատրաստվող ֆոտոշարքի նկարահանման ժամանակ:
Լուսանկարներից մեկում Քիմը նստած է աթոռին ներքնազգեստով և մուշտակով, իսկ ծնկներին Նորթն է: