Ռայան Ռեյնոլդսն ու Բլեյք Լայվին առաջին անգամ երեխաների հետ հանրությանն են երևացել (լուսանկարներ)
Ռայան Ռեյնոլդսի ու Բլեյք Լայվիի դուստրերն առաջին անգամ հանրությանն են երևացել հայրիկի՝ հոլիվուդյան «Փառքի ծառուղիում» աստղ ստանալու առիթով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայնտել կնոջս՝ Բլեյքին, ով այստեղ է գտնվում և ով ինձ համար ամեն ինչ է: Դու ամենալավն ես, որ պատահել է ինձ հետ: Դու նվիրել ես ինձ երկու աննկարագրելի երեխաներ»,- ասել է դերասանը:
Պետք է նշել, որ ամուսնական զույգը միշտ երեխաներին թաքցրել է հանրության աչքերից, բայց հանկարծ որոշում են փոխել իրենց սեփական կանոններն ու ցույց տալ 2 տարեկան Ջեյմսին և նրա 2 ամսական քրոջը, ում անունը մինչ օրս գաղտնի է պահվում: