Ժասմինի դուստրը որոշել է մոդել դառնալ
Երգչուհի Ժասմինի դուստրը կարծես թե որոշել է մոդել դառնալ: Փոքրիկը հանդես է եկել «Fashion Week»-ի ցուցադրության ժամանակ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Փոքրիկ Մարգարիտան ցուցադրել է հայտնի «Stilnyashka» բրենդի մանկական հագուստների հավաքածուն:
Մոր՝ երգչուհի Ժասմինի խոսքով, Մարգարիտան անգամ փորձ չի արել բեմ բարձրանալուց առաջ, քանի որ տանը մշտապես հայելու առաջ քայլում է ու ինքնուրույն փորձեր կատարում:
Փոքրիկի ծնողներն ամենևին էլ դեմ չեն, որպեսզի նա ապագայում դառնա մոդել, ավելին՝ պատրաստ են ամեն հարցով սատարել նրան: