Բելառուսում հայտնի մոդել է մահացել
Բելառուսում մահացել է հայտնի մոդել Նատալյա Մակեյը: Վերջինս մահացել է գազի թունավորումից: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «Sputnik Беларусь» գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ մոդելը դեպքից 15 ժամ առաջ զրուցել է մոր հետ և այդ ժամանակ նրա հետ ամեն բան կարգին է եղել: Գազի արտահոսքը եղել է անսարքության հետևանքով, ինչն էլ հանդիսացել է մոդելի մահվան պատճառ:
Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մոդելի մահվան հանգամանքները պարզելու նպատակով: Քննչական կոմիտեն սպասում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
Մոդելը 43 տարեկան էր, հանդիսանաում էր մի շարք միջոցառումների կազմակերպից: Դեռևս 2002 թվականին բացել էր սեփական մոդայի դպրոցը: