Ամենասեքսուալ ուսուցիչը թողել է պոդիումը դպրոցական գրատախտակի համար (լուսանկարներ)
28-ամյա Պիետրո Բոսելլիի կարիերան արագ էր զարգանում: Սկզբում Մեծ Բրիտանիայի «University College London»-ում մաթեմատիկայի դասախոսը կոտրում էր միայն ուսանողուհիների սիրտը, հետո «Instagram»-ում բացեց իր անձնական էջն ու ճանաչում ձեռք բերեց ամբողջ Լոնդոնում, իսկ 2015 թվականին վերջապես արդեն պաշտոնապես ճանաչվեց ամենակրքոտ ուսուցիչ՝ հաղթելով ուժեղ սեռի դասավանդողների շրջանում գեղեցկության միջազգային մրցույթին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Երիտասարդ իտալացու հաջողություններն այդքանով չսահմանափակվեցին: Իտալական «Armani» նորաձևության տան հետ կնքված «ոսկե» պայմանագրի շրջանակներում Բոսելլին « EA7 Emporio Armani» ներքնազգեստի գարուն-ամառ հավաքածուի դեմքը դարձավ:
Բոսելլին խոստովանել է, որ միշտ երազել է մոդելի կարիերայի մասին, բայց վախեցել է այդ մասին բարձրաձայնել ակադեմիկական շրջապատում: Իս այժմ, երբ իրեն առաջարկում են բազմամիլիոնանոց պայմանագրեր աշխարհի հայտնի նորաձևության տներից, երիտասարդ ուսուցիչը անսպասելիորեն որոշել է դադար առնել:
Հասկանալով, որ մոդելի կարիերան նրան ավելի քիչ ժամանակ է հատկացնում սիրելի ուսանողների հետ դասերի համար՝ Բոսելլին որոշել է թողնել պոդիումը: Ուսուցիչը խոսք է տվել ինքն իրեն, որ նորաձևության ամսագրերն իր կյանքում կմնան միայն որպես նախասիրություն:
«Կարևոր չէ, թե որքան եկամտաբեր կարող են լինել նկարահանումները, ես միևնույն է բաց չեմ թողնի որևէ դաս»,- ասել է նա The Independent-ին տված հացրազրույցում: