«Metallica» ռոք-խումբը սուպերմարկետում է երգել (տեսանյութ)
«Metallica» ռոք-խումբն իր «Enter Sandman» հիթը կատարել է ամերիկյան սուպերմարկետներից մեկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով TMZ-ին:
Պարբերականը նույնպես տեսանյութ է հրապարակել: Հաղորդվում է, որ երաժիշտները հատված էին նկարահանում «Billy on the Street» շոուի համար և ինչ-որ պահի գաստրոնոմի բաժնում միացրել են «Metallica»-ի երգը: Խմբի անդամները սկսել են սուպերմարկետի աշխատակցի հետ միասին երգել ստեղծագործությունը:
Հոլովակում երևում են Ջեյմս Հեթֆիլդը, Լարս Ուլրիխը, Քըրք Հեմեթը և Ռոբերտ Տրուխիլիոն: