Բրեդ Փիթը որոշել է պլաստիկ վիրահատություն անել` տրամադրությունը բարձրացնելու համար
Դեմքը պլաստիկ վիրահատության չենթարկելը Հոլիվուդում կարող է համարվել բացառություն, ոչ թե օրինաչափություն: Դերասանները, մասնավորապես, դերասանուհիները օգտվում են պլաստիկ վիրաբույժների ծառայություններից ոչ միայն իրենց երիտասարդությունը երկարացնելու, այլև պահանջված լինելու համար: Եվս մեկ աստղ, ով որոշել է փոխել արտաքինը, Բրեդ Փիթն է: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Դերասանը, ով արդեն թևակոխում է կյանքի հինգերորդ տասնամյակը, բավականին երիտասարդ ու գայթակղիչ է, սակայն գտնում է, որ պետք է տեսքը փոխել, որպեսզի բարելավի տրամադրությունը:
«Բրեդ Փիթը արդեն ստացել է դեմքի ներարկումներ, բոտեքս, նաև բլեֆարոպլաստիկա: Նա իր ներաշխարհը մեռած է համարում: Դա է պատճառը, որ նա ցանկանում է արտաքինը երիտասարդացնել` ծախսելով մեկ միլիոն դոլար: