Դիմա Բիլանը հոսպիտալացվել է
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը հոսպիտալացվել է: Այս մասին գրում է «Рамблер Новости»-ն:
«Ուռա-ուռա՜: Բրոնխիտ: Առաջին անգամ եմ այսպես ուրախանում վատառողջ լինելու համար: Պոչից բռնեցին հիվանդության, մի փոքր ավելի, ու այն կդառնար թոքաբորբ»,- Instagram-ի իր էջում գրել է Դիմա Բիլանը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բժիշկները Դիմա Բիլանին խորհուրդ են տվել խստորեն հետևել անկողնային ռեժիմին և «չընդդիմանալ»:
Երգիչը գրել է, որ ամեն միջոց ձեռնարկում են, իսկ բժիշկները հորդորում են մի քանի օր պառկած մնալ: