Հանրապետությունում առատ ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 20:30-ի դրությամբ, ՀՀ
միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ
ձյուն է տեղում:
Բքի պատճառով Մաստարա-Լանջիկ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները,
Սպիտակի և Տիգրանաշենի ավտոճանապարհները դժվարանցանելի են, տեսանելիության
բացակայության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-Զանգեր և
Ախուրյան-Աշոցք ճանապարհահատվածները։
Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով
երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային
անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: