Այս կյանքում շատ բան հասցրեցի գիտակցել ու հասկանա. Մհերի խորհրդավոր գրառումը
Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում խորհրդավոր գրառում է կատարել: Երգիչը մասնավորապես գրել է.
«Այս կյանքում շատ բան հասցրեցի գիտակցել ու հասկանալ: Հասկացա, որ անմտություն է դիմացինին դասել քո տեսակով: Սպասել այն, ինչին նա ամենևին էլ ընդունակ չէ: Հասկացա, որ պետք է լինի չափ. չափ՝ նվիրվածության, չափ՝ հոգատարության, չափ՝ պարզության ու անկեղծության: Հստակ գիտակցեցի, որ պետք է ունենալ այնքան ողջամտություն, որպեսզի կարողանաս դիմացինին տալ միայն այն, ինչին նա արժանի է, այլ ոչ թե անպատասխան սեր ու ջերմություն նվիրել: Նաև հասկացա մի բան, որ պետք է ժամանակին հասկանալ ու գիտակցել, թե ով է անկեղծ, իսկ ով կեղծավոր, ով է իրոք հարազատ, իսկ ով դիմակավոր մտերիմ: Բայց այս ամենից զատ նաև հասկացել եմ մի բան՝ Աստծո առաջ մենք բոլորս հավասար ենք և պատասխանատու մեր յուրաքանչյուր քայլերի համար»: