Դեպը հրաժարվում է նախկին կնոջը ապահարզանի համար վճարել 6,8 միլիոն դոլար
Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը հրաժարվել է դերասանուհի Էմբեր Հերդին վճարել ամուսնալուծության պայմանագրով նախատեսված 6,8 միլիոն դոլար արժողության գումարը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Դեպը հրաժարվում է վճարել անհրաժեշտ գումարը Էմբերի՝ ընտանեկան բռնությունների մասին հայտարարությունների, ինչպես նաև այդ թեմայի շուրջ գրած նամակի պատճառով:
Ինչպես նշում է դերասանը, իր նախկին կինը խախտել է ամուսնալուծության վերաբերյալ պայմանագիրը:
Այնուամենայնիվ դերասանուհին իր հայտարարություններում չի նշել Դեպի անունը: Փաստաբանները Լոս-Անջելեսի Գերագույն դատարանին խնդրում են միջոցներ ձեռնարկել և ստիպել «Կարիբյան ծովի ծովահեննների» աստղին նախկին կնոջը վճարել պայմանավորված գումարը: