Թրամփը ԱՄՆ ներքին գործերի նախարար է նշանակել Մոնտանայի կոնգրեսմենին
Մոնտանայի կոնգեսմեն Ռայան Զինքը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից Ներքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Ներքին գործերի նախարարի հավանական թեկնածու է եղել նաև կոնգրեսմեն Կետի Մակմորիս Ռոջերսը: Նա Թրամփի հետ հանդիպել է Նյու-Յորքում:
Ռոջերսը հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր համար «պատիվ էր» հանդիպման ժամանակ նման առաջարկ ստանալը, բայց նա «ավելի քան երբևէ» հակված է աշխատանքը կոնգրեսում շարունակելուն: