Դոնալդ Թրամփը և Քանյե Ուեսթը հանդիպում են ունեցել
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Հանդիպման արդյունքների մասին ռեփերը հայտարարել է «Twitter»- ի իր էջում:
«Ես զգում եմ, որ պետք է ունենալ ուղղակի շփվելու հնարավորություն մեր ապագա նախագահի հետ, եթե մենք իսկապես փոփոխություն ենք ուզում», - գրել է Ուեսթը:
Վվերջինս նշել է, որ ցանկացել է հանդիպել Թրամփի հետ, որպեսզի քննարկի «բազմամշակութայնության հարցերը»: Այդ ցուցակը ներառում է ուսանողներին ծաղրելը, ուսուցիչների աջակցությունը, ուսումնական ծրագրերի արդիականացումը և բռնությունը Չիկագոյում:
Բացի այդ, ռեփերը փոխարինել է # Kanye2020 հեշթեգը, որով հայտարարում էր իր` ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկությունը, # Kanye2024-ով:
Այսպիսով, Ուեսթը ակնարկել է, որ դեմ չէ` Թրամփը երկու անգամ զբաղեցնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: