Լեդի Գագան գովել է ֆեմինիզմի մասին Մադոննայի խոսքը
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան գովել է ֆեմինիզմի վերաբերյալ Մադոննայի խոսքերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Մադոննան «Billboard» ամսագրի տարբերակով դարձել էր «Տարվա կին»: Մրցանակաբաշխության արարողության ժամանակ երգչուհին շնորհակալություն էր հայտնել հանդիսատեսին և պատմել, որ իր կարիերայի ընթացքում սեքսիզմի, կնատյացության, անվերջանալի ծաղրի և վիրավորանքների է բախվել: Երգչուհին նույնպես իրեն անվանել է «վատ ֆեմինիստուհի», ով չի ժխտել իր սեքսուալությունը:
Իր կողմից Լեդի Գագան Մադոննայի խոսքը ոգեշնչող է որակել. «Դու այնքան համարձակ և ուժեղ ես: Շնորհակալ եմ, որ դու այդպիսին ես մեզ՝ աղջիկներիս համար: Մեզ դա պետք է»,- սոցիալական ցանցերում գրել է Լեդի Գագան: