«Ոսկե գլոբուսի» ժյուրիի անդամներից պահանջել են վերադարձնել Թոմ Ֆորդի թանկարժեք նվերները
Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) լրագրողներից պահանջել են վերադարձնել դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդի թանկաժեք օծանելիքը այն բանից հետո, երբ վերջինիս «Nocturnal Animals» ֆիլմը «Ոսկե Գլոբուս»-ի երեք նոմինացիա ստացավ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«HFPA»-ի անդամները «Ոսկե Գլոբուս»-ի քվեարկության մասնակիցներից են: Ասոցիացիայի օրենքների համաձայն՝ նրանց չի թույլատրվում 90 դոլարից բարձր արժողությամբ նվերներ ընդունել: Կազմակերպությունը համարել է, որ Թոմ Ֆորդի նվիրած 2 օծանելիքները չափազանց թանկարժեք նվեր են, և լրագրողներին խնդրել է վերադարձնել դրանցից մեկը:
«Ոսկե Գլոբուս»-ի նոմինանտները հայտարարված էին դեկտեմբերի 12-ին: Ֆորդի «Nocturnal Animals» կինոնկարը, որում նկարահանվել է Էմի Ադամսը, մրցանակ է ստացել «Լավագույն երկրորդ պլանի դեր», «Լավագույն ռեժիսոր» և « Լավագույն սցենար» անվանակարգերում: