Հերմիոնե Գրենջերը ճանաչվել է Հոլիվուդի ամենասիրելի հերոսուհի
Հերմիոնե Գրենջերը ճանաչվել է Հոլիվուդի ամենասիրելի հերոսուհին: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը` հղում անելով հարցմանը, որին մասնակցել են դերասաններ, ռեժիսորներ ու կինոարտադրության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հարցվողներին խնդրել են թվարկել իրենց առավել սիրելի մտացածին իգական սեռի կերպարներին: Ստացված ցանկը պարունակում է 50 անուն: Առաջին տեղը զբաղեցնում է Հերմիոնեն` «Հարրի Փոթթերը» ֆիլմաշարի հերոսուհին, ում մարմնավորել է Էմմա Ուոթսոնը:
Երկրորդ հորիզոնականում է արքայադուստր Լեյան` «Աստղային պատերազմներ»-ից, ում մարմնավորել է Քերրի Ֆիշերը, իսկ երրորդը` Բաֆֆի Սամերսը` համանուն ֆլմից` Սառա Միշել Գելարի կատարմամբ: