Հայտնի է ամենաեկամտաբեր դերասանի անվանումն՝ ըստ «Forbes» ամսագրի
Ամերիկյան «Forbes» ամսագիրը Քրիս Էվանսին անվանել է 2016 թ.-ի ստուդիայի համար ամենաեկամտաբեր դերասան:
Պարբերականի տվյալներով՝ դերասանի հոնորարի համար ծախսած ամեն մի դոլարի դիմաց կինոնկարը ստեղծողները ստանում են 135,8 դոլար:
Էվանսը հայտնի է «Առաջին վրիժառու», «Վրիժառուներ», «Առաջին վրիժառու. Այլ պատերազմ», «Առաջին վրիժառու. դիմադրություն» ֆիլմերում Ամերիկայի Կապիտանի կերպարով:
Բարձր հորիզոնականներ են գրավել նաև Քրիս Փաթթը, Սքարլեթ Յոհանսոնը, Միլա Կունիսը, Վին Դիզելը, Ջենիֆեր Էնիսթոնը, Բեն Աֆլեքը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Մեթ Դեյմոնը, Ջենիֆեր Լոուրենսը: