Արքայազն Հարրին նոր տուն է ձեռք բերում իր հարսնացուի համար
Արքայազն Հարրին բանակցություններ է վարում, որպեսզի իր սիրելիի համար նոր կացարան գնի Լոս Անջելեսում: Արքայազնի նախընտրած բնակարանը գրեթե 12.7 մլն դոլար արժե: Բայց Հարրին, ով շատ է մտահոգված Մեգանի անվտանգության հարցում, չի պատրաստվում խնայողություններ անել: Այս մասին հաղորդում է Rambler.ru-ն:
Հարրիի ընտրությունը կանգ է առել այն առանձնատան վրա, որը վաճառում է դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը:
Տունը գտնվում է Լոս Անջելեսի Pacific Palisades կոչվող մասում: Այն ունի 5 ննջասենյակ, նույնքան լոգարան, ավտոտնակ` նախատեսված մի քանի ավտոմեքենաների համար և ցնցող տեսարան դեպի օվկիանոս: Բայց տան հիմնական առավելությունը մեկուսի վայրում գտնվելն է:
Բացի այդ, տունը հագեցած է ամենաժամանակակից անվտանգության համակարգով, իսկ տարածքն էլ ունի հատուկ պահակակետ: Եվ դա շատ կարևոր է Հարրիի համար, քանի որ նա ցանկանում է` Մեգանը լիովին անվտանգ լինի: