Տիմատիի դուստրը մեծ բեմ է բարձրացել
Տիմատիի երկամյա դուստրը` Ալիսան, հայրիկին հպարտանալու առիթ է տվել: Փոքրիկն առաջին անգամ մասնակցել է թատերական ներկայացման: Աղջիկը պարել է բավականին մեծ լսարանի առջև:
Նրա հայրը իր սիրելի դստեր առաջին ձեռքբերումը տեսնելու համար հետաձգել է բոլոր կարևոր գործերը և անմիջապես օդանավակայանից գնացել «Դոն Կիխոտ» մանկական ներկայացմանը:
«Սա Ալիսայի առաջին մեծ համերգն է: Այժմ նա ամենաերիտասարդ սկսնակն է»,- գրել է Տիմատին: