Մեգան Մարքլը կրում է իր և արքայազն Հարրի անվան սկզբնատառերով վզնոց (լուսանկար)
Դերասանուհի Մեգան Մարքլը օրեր առաջ արևոտ Բարբադոսից` Բրիտանական գահի ժառանգորդի` իր սիրելիի գրկից վերադարձել է ձնառատ Կանադա: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Հենց հաջորդ օրը ուրախ և ժպտացող դերասանուհուն լրագրողները նկատել են փողոցում ծաղկեփունջը ձեռքին` իր տան դիմաց: Լրագրողների աչքից չի վրիպել դերասանուհու նոր վզնոցը` իր սիրելիի և իր անունների սկզբնատառերով: Պարզվում է, որ վզնոցն արժե 250 դոլար:
Հայտնի է դարձել, որ Հարրին Սուրբ Ծննդյան տոները կանցկացնի սիրելիից հեռու: