Քլոե Քարդաշյանը ամուսնալուծվել է
Քլոե Քարդաշյանը և Լամար Օդոմը վերջակետ դրեցին իրենց հարաբերություններին. զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է:
Նշենք, որ նախկին ամուսինները բաժանվել են առանց փոխադարձ պահանջների և պարտավորությունների: Հիշեցնենք, որ նրանք ընտանիք էին կազմել 2009 թ.-ին, և այն գոյատևել էր մինչև 2013 թ.-ը, երբ Քլոնեն ամուսնալուծության հայտ էր ներկայացրել:
2015թ.-ին Քարդաշյանը ետ էր վերցրել փաստաթղթեըր դատարանից Օդոմի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով: 2015 թ.-ի հոկտեմբերին նրան գտել էին անգիտակից վիճակում Նևադայի հասարակաց տներից մեկում: Նախկին բասկետբոլիստի արյան մեջ հայտնաբերվել էր ալկոհոլ և թմրանյութ, և նրան շտապ հոսպիտալացրել էին: Մի քանի օր նա գտնվում էր կոմայի մեջ:
Ամբողջ ընթացքում Քլոնեն ամուսնու կողքին էր: Ավելի ուշ, երբ նրա ամուսինը ապաքինվել է, Քլոնեն վերսկսել է ամուսնալուծության գործընթացը և վերջապես ամբողջությամբ ազատվել ամուսնության կապանքներից: