Նատալի Փորթմանը և Քեյսի Աֆլեքը «Critics' Choice» մրցույթում արժանացել են գլխավոր մրցանակների
Հոլիվուդյան դերասաններ Նատալի Փորթմանը և Քեյսի Աֆլեքը «Critics' Choice» մրցույթում արժանացել են գլխավոր մրցանակների: Այս մասին հաղորդում է The Hoollywood Reporter-ը:
Փորթմանը մրցանակը ստացել է «Ջեքի» ֆիլմում խաղացած դերի համար: Նաև մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրվել էին Էմի Ադամսը («Ժամանում»), Ռութ Նեգանը ( «Սիրել»), Իզաբել Յուփփերը ( «Նա»), Էմմա Սթոունը ( «La-la-land») և Անեթ Բենինգը ( «Քսաներորդ դարի կանայք»):
Լավագույն դերասան է դարձել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմի դերի համար: Այս անվանակարգում ներկայացված էին Էնդրյու Գարլֆիլդը («Խղճի նկատառումներով»), Դենզել Վաշինգտոնը («Ցանկապատերը»), Ջոնել Էդգերթոնը ( «Սիրել»), Թոմ Հենքսը ( «Հուզոնի հրաշքը») և Ռայան Գոսլինգը ( «La-La-Land» ):