2016 թ.-ին մահացած հայտնիները հայտնվել են «The Beatles»-ի շապիկին
Ավելի քան 40 հայտնիներ, ովքեր մահացել են 2016 թվականին, դարձել են խմբակային լուսանկարի մի մասը՝ հայտնվելով «The Beatles» ալբոմի շապիկին «Sgt. Peppers’s Lonely Hearts Club Band» անվանումով։ Այս մասին գրում է Lenta.ru-ն։
Խմբակային լուսանկարի հեղինակը «Christthebaker» անունով թվիթերյան մի օգտատեր է։
Օգտատերը լուսանկարը սկսել է պատրաստել նոյեմբեր ամսից։ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band»-ը «The Beatles» խմբի 1967 թ.-ի ալբոմն է։ Ալբոմի շապիկը ներկայացնում է երաժիշտների խմբակային լուսանկարը, որտեղ խմբի անդամները շրջապատված են 20-րդ դարի հայտնի մարդկանց պատկերող ստվարաթղթե պատկերներով։