Բեքհեմների ընտանիքն Անգլիայի թագուհուց հարուստ է
Ինչպես օրերս հայտնել է «Fortune»-ը, Բեքհեմ ընտանիքի հարստությունը գերազանցում է Եղիսաբեթ թագուհու ունեցվածքին: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Ինչպես նշվում է, Բեքհեմների ընտանիքն ունի 500 միլիոն ֆունտ այն ժամանակ, երբ թագուհու ունեցվածքի մեծ մասը նա ժառանգել է իր նախնիներից և այն կազմում է 340 միլիոն «ընդամենը»:
Այսօր ընտանիքում ամենահարուստը, չնայած Վիկտորյայի մեծ եկամուտներին, այնուամենայնիվ, Դևիդն է, ով նախկինում ամենաբարձր վարձատրությունն ունեցող ֆուտբոլիստն է եղել աշխարհում: Միայն նա 270 միլիոն ֆունտի ունեցվածք ունի: Այս տարի սակայն, Վիկտորյան երկու անգամ շատ է վաստակել, քան նա: