Թուրքական ավիացիայի հարվածից Իրաքում 19 զինյալ է զոհվել
Թուրքիայի օդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների ուղղությամբ։ Այս մասին գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Թուրքական ԶՈւ կենտրոնական շտաբին։
Տեղեկությունների համաձայն՝ թուրքական ինքնաթիռները Դիարբեքիր քաղաքի մոտ գտնվող ռազմաբազայից թռչել են այն ժամանակ, երբ տեղեկություն է ստացվել ահաբեկչական խմբավորման հավանական հարձակման վերաբերյալ։
Ավիացիոն ուժերի հարձակումից սպանվել է 19 զինյալ։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի միջև եղած ռազմական ընդհարումների հետևանքով զոհվել է արդեն մոտ 40.000 մարդ։ Մեծամասնությունը՝ քրդեր։