«Կին-կատուն» մկրատով հարձակվել է 50-ամյա ընկերոջ վրա (լուսանկարներ)
71-ամյա Ջոսլին Վիլդենշտեյնը (Jocelyne Wildenstein), ով հայտնի է որ պես «կին-կատու», ձերբակալվել է 49-ամյա ընկերոջ՝ դիզայներ Լլոյդ Քլեյնի վրա կատարած հարձակման համար:Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել տանը ընթրիքի ժամանակ: Քլեյնը նստած հեռախոսով սոցցանցերում է եղե, որն էլ դարձել է վեճի պատճառ: Ջոսլինը բարկացել է, վերցրել այրվող մոմը և ցփնել ընկերոջ դեմքին: Դրանից հետո կինը հարձակվել է ընկերոջ վրա և սկսել եղունգներով ճանկռտել վերջինիս դեմքը: Երբ տղամարդը փորձել է ազատվել Ջոսլինի ձեռքերից, կինը վերցրել է մկրատն ու երկու անգամ հարվածել նրա կրծքին:
Աղբյուրի խոսքով՝ սկանդալային Ջոսլինը կարող է ամեն վայրկյան ափերից դուրս գալ: Իսկ երբ բարկանում է, նրանից զգուշանալ է պետք:
Տուժածը զանգահարում է փրկարար ծառայություն և իր մտերիմներին: Քեյնը պատրաստվում է դատի տալ Ջոսլինին, ում հետ մեկ հարկի տակ ապրում են արդեն 13 տարի: