Հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասն արդեն 100 տարեկան է
Հոլիվուդյան լեգենդար դերասան Քըրք Դուգլասն այսօր նշում է իր հոբելյանական 100-ամյակը: Այս մասին գրում է Известия-ն:
Ինչպես հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ դերասանի ծննդյան տարեդարձի միջոցառումը կազմակերպել են որդին՝ Մայքլ Դուգլասը և իր կինը՝ Քեթրին Զետա-Ջոնսը:
Հոբելյարը հանգիստ է վերաբերում ծննդյան կապակցությամբ պատրաստություններին և ասում, որ իրեն հմայիչ լինելու համար պետք են առողջություն և հանգիստ, իսկ ծննդյան օրվա իր խոսքը նա արդեն պատրաստել է:
«Ներկա կլինեն մոտ 200 ընկեր և ընտանիքի անդամները, դե սա այն է, ինչ ես գիտեմ»,- ասել է դերասանը Closer Weekly-ին տված հարցազրույցում:
Դուգլասը հայտնի է այնպիսի ֆիլմերում խաղալով, ինչպիսիք են «Սպարտակը», «80.000 կիլոմետր ջրի տակ», «Չեմպիոն», «Չարերը և գեղեցիկները», «Կյանքի ծարավը»: Դերասանական կարիերան սկսել է 1946 թ.-ից՝ գլխավոր դերերից մեկը խաղալով «Մարտա Այվերսի տարօրինակ սերը» դրամայում:
Լեգենդար դերասանը ծնվել է 1916 թ.-ին Նյու-Յորքում հրեական աղքատ մի ընտանիքում: Մինչ դերասան դառնալը՝ աշխատել է որպես մատուցող, թերթավաճառ, բանվոր: Այժմ, սակայն, Քըրք Դուգլասը Հոլիվուդի «Ոսկե դարի» ամերիկյան դերասաններից մեկն է, ով ապրում է մեր օրերում: