ԵՀՄ-ն հաստատել է Կիևում «Եվրատեսիլի» անցկացումը
Եվրոպական հեռարձակման միությունը հաստատել է Կիևում երաժշտական մրցույթի անցկացումը: Այս մասին հաղորդում է «UA:Первый» հեռուստաալիքը:
Ասվում է՝ «Եվրատեսիլ Ուկրաինայում կլինի»: Այս հարցի շուրջ վերջնական որոշում կայացրել է ԵՀՄ-ն` որպես «Եվրատեսիլ» բրենդի սեփականատեր:
Ուկրաինական կողմը վստահեցրել է, որ «Եվրատեսիլի» անցկացման հետ կապված բոլոր խոչընդոտները հաղթահարված են: Մրցույթը պետք է անցկացվի Կիևի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: