Քանյե Ուեսթը շիկահեր է դարձել (լուսանկար)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հոսպիտալացումից հետո առաջին անգամ հանրության մեջ է հայտնվել: Այս մասին հաղորդում է JustJared-ը:
39-ամյա երաժիշտը այցելել է «Rick Owens: Furniture» ցուցահանդես, որը տեղի է ունեցել Արևմտյան Հոլիվուդի ցուցասրահներից մեկում: Նշվում է, որ Ուեսթը ոճային փոփոխություն է արել` դառնալով շիկահեր:
Հիշեցնենք, որ ութ «Գրեմմիի» մրցանակակիրը 17 օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ այժմ բուժումը ստանում է տնային պայմաններում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Քանյեն կնոջ` Քիմի հսկողությամբ նա նոր ձայներիզ է պատրաստում: