Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հսկողությամբ նոր ձայնասկավառակ է պատրաստում
39-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը նյարդային խանգարումից հետո բուժում է ստանում իր և կնոջ` Քիմի Բել Էյրի տանը` ուժերը վերականգնելով նոր երգեր գրելու միջոցով:
Ստեղծագործելը նրան օգնում է արագորեն ապաքինվել:
TMZ կայքը գրում է, որ Քանյեն այժմ Քիմի հսկողությամբ նոր նախագծի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ է տանում: Քիմը հետևում է, որպեսզի ամուսինը չափից շատ չաշխատի:
Նա բազմաթիվ նոր գաղափարներ ունի, ցանկանում է նոր ձայնասկավառակ ստեղծել, որում տեղ կգտնեն հիվանդանոցում հայտնվելու, Քիմին կողոպտելու մասին երգեր: