Վալերի Մելաձեն գաղտնի ամուսնացել է
Երգիչ Վալերի Մելաձեն և «Վիագրա» խմբի նախկին երգչուհի Ալբինա Ջանաբաևան գաղտնի ամուսնացել են: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են անցորդներ, ովքեր եղել են այն ԶԱԳՍ-ի մոտակայքում, որտեղ զույգն օրինականացրել է իր հարաբերությունները:
Բացի դա, երգչուհու մատին վաղուց արդեն մատանի է եղել:
Կասկածներ կան, որ զույգն ամուսնացել է դեռ 2 տարի առաջ, քանի որ նրանց միջև եղած սիրային կապը բազմիցս է քննարկվել ԶԼՄ-ներում:
Թեժ քննարկման առիթ էր դարձել նաև Վալերի Մելաձեի բաժանությունը նախկին կնոջից: Որպես բաժանության պատճառ կրկին մշտապես շեշտվում էր Ջանաբաևայի հետ ունեցած սիրային կապը: