Հղի Իրինա Շեյքը կշարունակի աշխատել միայն մոր ուղեկցությամբ (լուսանկարներ)
Բրեդլի Կուպերն ընդառաջել է Իրինա Շեյքի՝ հղիության ընթացքում աշխատանքը շարունակելու ցանկությանը։ Այս մասին գրում է Elle.ru-ն։
Անցած շաբաթ մամուլում հաստատվել էր Իրինա Շեյքի հղիության մասին լուրը։ Ռուս սուպերմոդելի երեխայի հայրն ամենայն հավանականությամբ Բրդելի Կուպերն է, ում հետ գեղեցկուհին հանդիպում է սկսած 2015 թ.֊ից։
Իրինա Շեյքի՝ Փարիզում անցկացված «Victoria's Secret»-ի շոուհից վերադարձի օրը Բրեդլի Կուպերը նույնպես օդանավակայանում էր։ Նա եկել էր սիրելիին դիմավորելու և, ներկաների խոսքով, ոչ մի վայրկյան գեղեցկուհուն մենակ չէր թողնում։
«Հասկանալով Իրինայի մասնագիտական պահանջարկը՝ Բրեդլին բացարձակապես դեմ չէ, որպեսզի նա աշխատի նույնիսկ հղիության վերջին եռամսյակում։ Միակ պայմանը, որը նա դրել է, այն է, որ 8-րդ և 9-րդ ամիսներին Իրինան կաշխատի միայն իր մայրիկի՝ Օլգա Շայխլիսլամովայի ուղեկցությամբ»,- ասել է հայտնի զույգի մտերիմներից մեկը։