«Ոսկե Գլոբուս»-ին Հայաստանը կներկայանա 3 ֆիլմով
«Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 74-րդ արարողության շրջանակներում «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայանա 3 ֆիլմերով՝ «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»։ Այս մասին գրում է Asbarez-ը։
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» (The Last Inhabitant) Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1988թ.՝ Գյուրջևան գյուղում, որտեղ Աբգարը մնացած վերջին հայ քրիստոնյան է: Ֆիլմի հիմքում ընկած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը:
Երկրորդ՝ «Տաք երկիր, սառը ձմեռ» ֆիլմը, որի հեղինակը Դավիթ Սարաֆյանն է, պատմում է 1990-ականներին Հայաստանում Խորհրդային Միության փլուզման բացասական ազդեցության ու ծանր հետևանքների մասին:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը պատմում է 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի մասին: