Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հայրը մայրանալու է
Սեռափոխված ու նոր` Քեյթլին Ջեններ անունը ստացած Քիմ Քարդաշյանի խորթ հայրը 2017 թվականին կմայրանա: Այս մասին գրում է «Radar Online»-ը իր աղբյուրներին հղում տալով: Լրագրողները պնդում են, որ 67-ամյա Ջենները «100 %-ով» պատրաստ է մայրանալ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ջենների շրջապատի մարդկանցից մեկի խոսքով, նա նպատակաուղղված գնում է իր նպատակին` մայրանալուն: Այնպես, ինչպես նրան հետաքրքրում է կենսաբանական ծնող լինելը, նա զբաղվում է փոխնակ մոր որոնումներով: Երբ նա կկողմնորոշվի այդ հարցում, երեխայի կենսաբանական մայրը կապրի իր հետ նույն տանը, որպեսզի նրանք միասին վայելեն հղիությունը:
«Նա փորձում է չշտապել, բայց ուզում է մայրանալ եկող տարվա վերջին», - ասել է աղբյուրը:
Ջենները որոշել է սեռափոխ լինել ու անունը փոխել 2015 թվականին: Իր ժամանակներում տղամարդը «Դեկատլոն» սպորտաձևով` օլիմպիական տիտղոս է նվաճել, ինչպես նաև այդ սպորտաձևում համարվել է աշխարհի չեմպիոն, գրել է Lenta.ru-ն: