Անջելինա Ջոլին տեղափոխվում է Լոնդոն` երեխաներին իր հետ տանելով. ԶԼՄ-ներ (լուսանկարներ)
Արտասահմանյան ԶԼՄ-ները` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին նոր տեղեկություններ են հայտնում: Դերասանուհու մոտ աղբյուրը պատմել է «TMZ» օրաթերթին, որ Ջոլին մոտ ժամանակները մտադիր է տեղափոխվել Լոնդոն` և վերցնել իր ու Փիթի վեց երեխաներին իր հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Իհարկե, դրա համար դերասանուհուն անհրաժեշտ է Բրեդի թույլտվությունը, որը համաձայնություն տալ չի պլանավորում. չէ՞ որ նա մնում է ԱՄՆ-ում և ուզում է, որ երեխաներն իր կողքին մնան:
Որպեսզի Անջելինան տանի երեխաներին` հակառակ ամուսնու կամքին, նրան անհրաժեշտ է ընդամենը մի բան` երեխաների ամբողջական խնամակալությունը և դուստրերին ու տղաներին վերաբերող` բոլոր հարցերում ընտրություն կատարելու ամբողջական իրավունք:
Այժմ աստղը հասել է միայն ժամանակավոր ընդհանուր խնամակալությանը. երեխաներն ապրում են իր հետ, իսկ Փիթն իրենց, ընդամենը, այցելում է: Սակայն նրան անհրաժեշտ է խնամակալության ամբողջական իրավունքը, որպեսզի առանց հաշվի նստելու, դեռևս, ամուսնու հետ, տեղափոխվի օվկիանոսի հակառակ կողմը: Եվ այդպեսզի խնամակալությունը, դերասանուհին կկարողանա ստանալ, ինչպես փաստում են ինսայդերները, եթե վարկաբեկի Բրեդին դատի ժամանակ:
Դերասանուհուն միայն մնում է սպասել դատարանի վերջական որոշմանը, բայց, փորձագետների կարծիքով, շանսերը, թե իշխանություններն իր կողմ կանցնեն և, իսկապես, Փիթին կզրկեն համատեղ խնամակալության իրավունքից, հավասար են զրոյի: