10-ամյա Բեյոնսեի մասնակցությամբ եզակի տեսանյութերը կարող են վաճառվել 4 մլն դոլարով
10-ամյա երգչուհի Բեյոնսեի մասնակցությամբ եզակի տեսանյութերը կարող են աճուրդում վաճառվել գրեթե 4 մլն դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյութերի ընդհանուր տևողությունը 2,5 ժամ է: Ձայնագրությունները կատարվել են 1992 թ.-ին, երբ երգչուհին երգում էր «Girl's Tyme» խմբում:
Այս տեսանյութերում 10-ամյա Բեյոնսեն արդեն ցույց է տալիս իր տաղանդը, որը հետագայում նրան պետք է դարձներ երաժշտական կուռք:
Դիմումները կընդունվեն մինչև 2017թ.-ի հունվարի 10-ը: Սպասվում է, որ արխիվը կվաճառվի 3.8 մլն դոլարով: