Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է իր հիվանդության և սթրեսային խանգարումներ մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian պարբերականին:
Նշվում է, որ նոյեմբերին Լեդի Գագան այցելել է Նյու Յորքում գտնվող անօթևան ԼԳԲՏ համայնքի երիտասարդների կենտրոն, որտեղ առաջին անգամ հայտնել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին:
«Այսօր, ես պատմեցի երեխաներին, որ տառապում եմ հոգեկան հիվանդությունից»,- ասել է Լեդի Գագան կենտրոն այցելելու վերաբերյալ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է դուրս եկել դեկտեմբերի 6-ին:
«Տառապում եմ ՀՏՍԽ-ից: Երբեք ոչ մեկին չեմ պատմել այդ մասին, սակայն բարությունը, որը բժիշկները, ինչպես նաև ընտանիքս ու ընկերներս, ցուցաբերել են իմ հանդեպ, իրոք փրկել է իմ կյանքը», - պատմել է երգչուհին:
Նշենք, որ Լեդի Գագան 2014 թվականին հայտարարել էր, որ 19 տարեկանում իրեն բռնաբարել են: