Թոմ Հարդին իր մարմնի վրա կդաջի «Լեոն ամեն ինչ գիտի» մակագրությունը
Բրիտանացի դերասան Թոմ Հարդին պետք է իր մարմնի վրա դաջի «Լեոն ամեն ինչ գիտի» մակագրությունը իր գործընկեր Լեոնարդո ԴիԿապրիոյին պարտված գրազի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հարդին և ԴիԿապրիոն միասին նկարահանվում էին «Փրկվածը/Выживший» ֆիլմում: Եվ ամերիկացի դերասանը հայտնել էր, որ Թոմն իր դերի համար «Օսկար» կստանա ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում: Հարդին և ԴիԿապրիոն գրազ էին եկել, որ պարտվող կողմը հաղթողի կամքով որևէ դաջվածք կանի:
Հարդին պարտվել է գրազը, իսկ Լեոնարդո ԴիԿապրիոն էլ առաջարկել է դաջել «Լեոն ամեն ինչ գիտի» մակագրությունը: