Բիյոնսեն և Ադելը՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդներ
Երգչուհիներ Բիյոնսեն և Ադելը «Գրեմմի» մրցանակաբաշխության երեք գլխավոր անվանակարգերի հավակնորդներ են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Տարվա ալբոմ» անվանակարգի համար մրցակցում են Բիյոնսեի «Lemonade», Ադելի «25», Դրեյքի «Views», Ջասթին Բիբերի «Purpose» և Սթերջինա Սիմփսոնի «A Sailor's Guide to Earth» ալբոմները:
«Տարվա երգ» անվանակարգում ներկայացված են Բիյոնսեի «Formation», Ադելի «Hello», Լուկաս Գրեհեմի «7 Years», Մայք Պոզների «I Took a Pill In Ibiza» և Ջասթին Բիբերի «Love Yourself» երգերը:
Բիյոնսեի, Ադելի և Լուկաս Գրեհեմի երգերը նույնպես մրցում են տարվա ձայնագրություն կոչման համար:
«Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին: