Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը կրկին վիճել են. պատճառը նրանց որդին է
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդին` Սենթը, մեկ տարեկան է: Մինչ բազմաթիվ հարազատները փոքրիկին նվերներ են տալիս, աստղային ծնողները կրկին պատճառ են գտել վիճելու համար, իսկ այս անգամը վեճի պատճառը երեխայի ծննդյան արարողությունն է:
«Քանյեն ցանկացել է մեծ տոնակատարություն կազմակերպել, ինչպես ավելի վաղ ծրագրել էին: Քիմն էլ ցանկանում է ընտանեկան հավաքույթ` ամենամտերիմների հետ կամ գուցե այց «Disneyland», հատկապես այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել ամուսնու հետ», - ասել է զույգի մտերիմներից մեկը:
Կողոպուտից հետո Քիմը դեռևս նախընտրում է փակ կենսակերպ, առավել ևս, որ Քանեյեն շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ տնային պայմաններում:
«Կողոպուտը փոխել է Քիմի աշխարհընկալումը: Նա այժմ այլ կերպ է նայում իր ընտանիքին ու երեխաներին, նա հոգնել է փառքից, հանգստություն է ուզում: Նա նույնիսկ չի ցանկանում իր մորը հրավիրել որդու ծննդյան տոնին», - ասել է աղբյուրը: