Էրդողանը վավերացրել է Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիր «Թուրքական հոսքի» վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ՌԴ-ի հետ` «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագծի վավերացման մասին: Այս մասին հաղորդում է Resmi Gazete պարբերականը:
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև` «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերբերյալ հոկտեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը հավանության է արժանացրել (նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից)», - ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական խորհրդարանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ:
Իր հերթին Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ նշված գազատարը կառուցելու պայմանավորվածությունը կարող է մոտ ապագայում ստորագրվել Պետդումայում: