ԱՄՆ-ի խոշորագույն խանութը աշխատանքի է ընդունել առաջին սևամորթ Սանտա Կլաուսին (տեսանյութ)
ԱՄՆ-ում խոշորագույն «Mall of America» առևտրի կենտրոնն իր 24-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Սանտա Կլաուսի դերում աշխատանքի է ընդունել սևամորթ դերասանի: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Ruptly-ին:
Նշվում է, որ մարդիկ այս քայլը միանշանակ չեն ընդունել: Տեղական «Star Tribune» պարբերականի կայքը ստիպված էր անջատել մեկնաբանելու հնարավորությունը, քանի որ օգտատերերը ծաղրել էին դերասանի մաշկի գույնը: Ինքը՝ Սանտայի դերակատարը, հայտարարել է, որ չի մտահոգվում ռասիստական մեկնաբանությունների համար:
Տեսանյութը՝ ստորև.