Քանյե Ուեսթի նյարդային պոռթկումների պատճառը թմրամիջոցներն են
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները` ռեփեր Քանյե Ուեսթի նյարդային պոռթկումները, մարդկանց վրա հարձակումը, կապված են ոչ միայն հոգեկան խնդիրների հետ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին, այլև թմրամիջոցների օգտագործման հետ: Սիրելի կնոջ` Քիմի աղմկահարույց կողոպուտից հետո Քանյեն սկսել էր չարաշահել ալկոհոլի ու թմրանյութերի օգտագործումը: Ենթադրվում է, որ նա դրանք օգտագործել է նյարդային համակարգի կարգավորման համար, բայց հակառակն է ստացվել:
Քանյեն օգտագործել է կոկաին և դեռևս անհայտ հաբեր, որոնք հանգեցրել են խոր դեպրեսիայի առաջացման: Ռեփերին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ նա ցանկացել է հեռանալ խնդիրներից, սակայն ավելի շատ խնդիրների մեջ է հայտնվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Քանյե Ուեսթին տեղափոխել էին հիվանդանոց նյարդային խանգարում ախտորոշմամբ այն բանից հետո, երբ ռեփերը ոչ ադեկվատ և ագրեսիվ վարքագիծ էր ցուցաբերել Լոս Անջելեսի մարզասրահներից մեկում: