«Եվրատեսիլ»-ը կարող է անցկացվել Ղրիմում
Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը հայտնել է, որ թերակղզին պատրաստ է ընդունել «Եվրատեսիլ-2017»-ն իր մոտ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մենք բոլոր անհրաժեշտ պայմաններն ունենք մրցույթն անցկացնելու համար, այդ թվում՝ անվտանգության հարցերը, և երաշխիք, որ «Եվրատեսիլ»-ը չի վերածվի քաղաքական շոուի»,- հայտնել է խորհրդարանականը:
Նա նշել է, որ Ուկրաինայում «քաղաքացիական պատերազմ է», իսկ միջոցառումը կազմակերպելու համար պետք է ապահովել հյուրերի և մասնակիցների անվտանգությունը: Բացի այդ, նրա կարծիքով՝ մրցույթի անցկացումը Ռուսաստանում մրցույթը կհասցնի ավելի բարձր մակարդակի: