Իրանը կրկնօրինակել է ռուսական նորագույն հրթիռը
Համացանցում հրապարակվել են իրանական կառավարվող հրթիռների լուսանկարները: Զինատեսակը ռուսական վերջին սերդի «Կորնետ» անունով հրթիռային համակարգի պատճենն է, որը շրջանառության մեջ է մտել 2016 թ.-ից: Այս մասին գրում է Defence.ru-ն:
Այս հրթիռային համակարգը օգտագործվել է շատերի կողմից, և Իրանը բացառություն չէ: Սակայն Իրանը հրթիռին այլ անուն է տվել` «Կորնետի» փոխարեն անվանելով «Dehlaviyeh»:
Սակայն, ստանդարտ «A.T. Missile (Anti-Tank)»-ի փոխարեն, իրանական տարբերակի վրա նշված է «T.B. - ThermoBaric»: Նշանակում է, որ իրանական հրթիռը ունի 9M133FM-2 պայթյունի տրամագիծ և բավականին հզոր է: Բացի շոկային ալիքից` այս զինատեսակը մոխրացնում է կենադանի ամեն բան ողջ շառավղով: Այս հրթիռները արդյունավետ են ապաստաններում արմատավորված զինյալների դեմ պայքարում: