Էլթոն Ջոնը կատակել է, որ համբույր կուզի Պուտինից
Էլթոն Ջոնը վաղուց ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է The Independent- ը: Բրիտանացի երգիչը առաջին անգամ ցանկություն է հայտնել խոսելու Կրեմլի ղեկավարի հետ 2015 թվականին Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված:
«Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա, սակայն նա ավելի զբաղված է, քան ես», - ասել է բրիտանացի երգիչը` խոսելով ՌԴ նախագահի մասին:
Ավելին, նա նույնիսկ կատակել է, թե ինչ կասի, եթե հանդիպումը տեղի ունենա: Դա կլինի հետևալը` «Եկեք համբուրվենք», - ասել է Էլթոն Ջոնը և ծիծաղել իր կատակի վրա:
Ինչպես հիշեցնում է The Independent- ը, անցյալ տարի երգչին խաբել են և նա հավատացել է, որ նրան զանգահարել է Ռուսաստանի նախագահը, իսկ իրականում դա կատակ է եղել: Ավելի ուշ Վլադիմիր Պուտինը կապվել է երգչի հետ` համաձայնելով մի օր հանդիպել նրա հետ: